Կոմիտաս-Աշուն օր

0

Posted by mananaghazaryan | Posted in Մայրենի | Posted on 26 сентября, 2022

Սևուկ ամպեր վար եկան

Օրան, օրան,

Սարի վրա շար եկան։

Ծագեց առավոտ

Պաղեց, սառավ օդ։

 

Գոռաց երկինք, բուք արավ,

Հևաց, հևաց.

Ծերուկ երկիր սուգ արավ։

Ճաքեց հեռուն ամպ,

Երկիր դողաց-բա՛մբ։

 

Բողբոջ արև շող կապեց,

Դողաց, սողաց,

Արյուն-ամպից քող կապեց։

Վառեց լեռան լանջ,

Լեռան ցավատանջ։

 

Տեղաց անձրև մաղ տալով,

Մարմանդ-մարմանդ,

Հոգնած տերև շաղ տալով։

Երկիր քուն դրավ,

Եվ թռչուն թռավ։

 

Հուզված առուն փախ տվավ

Սողուն-սողուն,

Ձորում մշուշ կախ տվավ։

Քամին ելավ վեր,

Արավ տարուբեր։

 

Մոխիր ամպեր ժիր եկան

Դալուկ-դալուկ,

Սարի վրա ցիր եկան։

Հալեց աշուն օր

Կյանքիս սևավոր։

 

Առաջադրանքներ

 

Բանաստեղծության ո՛ր հատվածներից եք հասկանում, որ աշուն է, գունավորեք այդ հատվածները:

Մոխիր ամպեր ժիր եկան

Դալուկ-դալուկ,

Սարի վրա ցիր եկան։

Հալեց աշուն օր

Կյանքիս սևավոր

 

Բանաստեղծության մեջ գտեք և մեկ բառով բացատրեք հետևյալ արտահայտությունները՝ ցիր եկան, կախ տվավ, փախ տվավ, քուն դրավ, վար եկան, շող կապեց:

ցիր եկան-ցրվել

Կախ տվավ- կախվել

Փախ տվավ- փախնել

Քուն դրավ-քուն մտնել, քնել

Վար եկան- ընկնել

Շող կապեց- շողաց

Բանաստեղծության տներից մեկը paint ծրագրով նկարեք:

Write a comment

Перейти к верхней панели