Կոմիտաս

0

Posted by mananaghazaryan | Posted in Uncategorized | Posted on 22 сентября, 2022

Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին (նոր օրացույցով՝ հոկտեմբերի 8-ին) Փոքր Ասիայի Քյոթահիա քաղաքում+-։ Մկրտվել է ծնունդից երեք օր անց Սբ. Թեոդորոս եկեղեցում և ստացել Սողոմոն անունը-!։Հայրը Գևորգ Սողոմոնյանն էր, մասնագիտությամբ՝ կոշկակար, որի ընտանիքը գաղթել էր Նախիջևանի Գողթն գավառի Ցղնա գյուղից, իսկ մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, արմատներով Բուրսայից էր, և երբ տղան ծնվեց, նա ընդամենը 16 տարեկան էր-։ Սողոմոնը նրանց միակ զավակն էր+։ Երկուսն էլ մեծ սեր ունեին երաժշտության նկատմամբ-!։ Տանը խոսում էին միայն թուրքերեն-։ Երբ Կոմիտասը ընդամենը 6 ամսական էր, նրա մայրը մահացավ, իսկ տասը տարեկանում տղան կորցրեց նաև հորը-+։ Դրանից հետո նրան սկսում է դաստիարակել հորական տատը՝ Մարիամը, որը նրա համար եղել է երկրորդ մայր-!; Մոր մահը խորը վերք էր թողել Սողոմոնի հոգում, և նրա առաջին ստեղծագործությունները նվիրված էին հենց նրան+։

 

1875 թվականին փոքրիկ Սողոմոնն ընդունվեց իրենց քաղաքի միջնակարգ ուսումնարան, որն ավարտեց 1880 թվականին և հոր նախաձեռնությամբ մեկնեց Բուրսա քաղաք ուսումը շարունակելու-։ Նա վերադարձավ հայրենի քաղաք հոր մահվանից 4 ամիս անց-!։

 

Սողոմոնի կյանքում շրջադարձային էր 1881 թվականը։ Սեպտեմբերին 12-ամյա Սողոմոնը Քյոթահիայի հոգևոր առաջնորդ Գևորգ վարդապետ Դերձակյանի հետ մեկնում է Էջմիածին։ Գևորգ Դ Կաթողիկոսը հրահանգել էր, որպեսզի Գևորգ վարդապետը իր հետ Քյոթահիայից մի որբ աշակերտ բերի։ 20 երեխաների միջև վիճակահանության արդյունքում բախտը ժպտաց Սողոմոնին։ Հոկտեմբերի 1-ին Սողոմոնը ներկայացավ կաթողիկոսին։ Վերջինս սկսեց խոսել հայերեն և տղան ոչինչ չհասկացավ։ Երբ կաթողիկոսն ասաց, որ տղան այդտեղ անելիք չունի, քանի որ չգիտի հայերեն, Սողոմոնը պատասխանեց, թե եկել է սովորելու ու երգեց. «Լույս Զվարթ» երգելիս Սողոմոնը նկատեց, թե ինչպես կաթողիկոսի աչքերից արցունքներ գլորվեցին և թավալվելով ճերմակ մորուսի վրայով՝ կորան վերարկուի ծալքերի մեջ։ Տղան արդեն Գևորգյան ճեմարանի ուսանող էր։

 

1881-1910 թվականներին Սողոմոնը մեծամասամբ եղել է Էջմիածնում, չնայած երկար ժամանակ է անցկացրել Եվրոպայում-!։ Ճեմարանում ուսուցման առաջին տարում նա սովորեց ձայնանիշերը՝ խազեր, որոնք զարգացվել էին 19-րդ դարում Համբարձում Լիմոնջյանի և նրա ուսանողների կողմից-!։ Սողոմոնը բացահայտեց երաժշտության նկատմամբ իր մեծ սերը և սկսեց ձայնագրել Էջմիածնի շրջակայքի գյուղերում երգվող երգերը. գյուղացիները նրան տվել էին «Նոտայի Վարդապետ» անունը+!։ Հրաչյա Աճառյանը «Կյանքիս հուշերից» գրքում գրում է-!.

 

Պատմում են, թե մի օր Կոմիտասը դաշտում մի խնջույքի ժամանակ լսում է էշի զռալը, իսկույն մի թղթի կտոր է վերցնում և սկսում է ձայնագրել-!. Կոմիտասը էշին հանդիմանում է, թե «Ա’յ ապուշ, սխալ ես զռում, զռալ էլ չգիտես, այդպես չեն զռա-!»:

Write a comment

Перейти к верхней панели