Ը-ի ուղղագրությունը

0

Posted by mananaghazaryan | Posted in Մայրենի | Posted on 16 марта, 2022

  1. Ընկեր, ընթերցել, ընթանալ, ընտրել բառերով կամ նրանց արմատներով 2-ական բառ կազմիր:

Ընկերություն, ընկերաբար, ընթերցում, ընթերցումներ, ընթանալով, ընտրելիս, ընտրություն։

2.Որտեղ անհրաժեշտ է, գրիր ը տառը: Բառարանի օգնությամբ բացատրիր և սովորիր քեզ անծանոթ բառերը:

Հյուրընկալ, անակնկալ, անընկալելի, ակնբախ, ձկնկիթ, սրընթաց, ճեպընթաց, ինքնըստինքյան, կորնթարդ, մթնկա, հատընտիր, գույնզգույն, անստորագիր, հետզհետե, ակնդետ, խոչընդոտ, անընդմեջ, ակընթարթ, մակընթացություն, մթնշաղ, ազգընտիր, վայրընթաց, զուգընթաց:

ակնբախ—ակնհայտ, բացահայտ

ձկնկիթ—Ձկան ձու, խավիար

սրընթաց-Արագորեն անցնող

ինքնըստինքյան-Ինքնին, իր Էությամբ

կորնթարդ-Կլոր և ուռուցիկ ձև ունեցող

մթնկա-Մութ

հետզհետե-իրար ետևից

ակնդետ-Մի բանի սպասելով

խոչընդոտ-Արգելք

մակընթացություն-Օվկիանոսի կամ ծովի մակերևույթի պարբերական բարձրացումը:

ազգընտիր-Ազգի կողմից ընտրված

զուգընթաց- Միասին ընթացող՝ շարժվող:

3.Լրացրու բաց թողած տառերը

Աշուն է, զովաշունչ ու պայծառ մի ոսկեփայլ աշուն, ինչպիսին լինում է Արարատյան դաշտում: Ողկույզներով ծանրաբեռնված խաղողի այգիները փայլփլում են խայտաբղետ գույներով: Ծիրանագույն դեղձը, բուրումնավետ սերկևիլը ժպտում են իրենց երփներանգ սաղարթների գրկում: Ամենից գեղեցիկը թերևս արծաթազօծ փշատենին է՝ թավշապատ տերևներով, յուրօրինակ պտղով: Նրանց խիտ շարքերը ձգվում են ընդարձակ այգիների երկայնքով, ասֆալտապատ ճանապարհների եզրերով:

Перейти к верхней панели