ՋՐԻ ՇՐՋԱՊՏՈՒՅՏԸ ԵՎ ԴՐԱ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

0

Posted by mananaghazaryan | Posted in Բնագիտություն | Posted on 9 марта, 2022

Հարցեր ե առաջադրանքներ

1. Ի՞նչ գործոններով է պայմանավորված ջրի շրջապտույտը Երկրի վրա:

Ջուրը, Համաշխարհային օվկիանոսից գոլորշանալով, անցնում է մթնոլորտ, այնտեղից տեղումների ձևով թափվում ցամաքի վրա, որտե­ղից էլ՝ գետերի ու աղբյուրների միջոցով նորից վերադառնում օվկիանոս:

  1. Ջրի շրջապտույտի ի՞նչ տեսակներ գիտեք:

Տեղական կամ փոքր շրջապտույտ

Համաշխարհային կամ մեծ շրջապտույտ:

3. Որո՞նք են ջրի փոքր և մեծ շրջապտույտները: Paint կամ մկարչական այլ ծրագրով նկարիր ջրի ճանապարհորդությունը։

 

Տեղական կամ փոքր շրջապտույտ

Երկրի մակերևույթից Արեգակի ճառագայթների ազդեցության տակ ջուրն արագ գոլորշանում է, և գոլորշիները բարձրանում են վեր: Որոշ բարձրության վրա դրանք, սառելով ու խտանա­լով, տեղումների ձևով թափվում են Երկրի մակերևույթին: Եթե այս գործրնթացը տեղի է ունենում սահմանափակ տարածքի վրա, ապա կոչ­վում է տեղական կամ փոքր շրջապտույտ:

Круговорот воды в природе - Окружающий мир — Природа Мира

Համաշխարհային կամ մեծ շրջապտույտ:

Օվկիանոսից գոլորշացած ջրի մի մասը տեղումների ձևով թափվում է նույն տեղում, իսկ մյուս մասը քամիների ու օդային զանգվածների միջոցով տեղափոխվում է ցամաքի վրա և տեղումների ձևով թափվում այնտեղ: Թափված տեղումների մի մասը սնում է գետերը, կուտակվում լճերի ու ճա­հիճների մեջ, որոշ քանակություն ներծծվում է երկրակեղևի մեջ՝ առաջաց­նում ստորերկրյա ջրեր, և վերջապես՝ ցամաքից կարող է նորից գոլորշանալ: Ի վերջո՝ թափված տեղումները, գետերի ու ստորերկրյա ջրերի մի­ջոցով հոսելով, նորից վերադառնում են օվկիանոս:

Круговорот воды в природе — Википедия

4. Ո՞րն է ջրի շրջապտույտի նշանակությունը բնության մեջ:

Ջրի շրջապտույտի միջոցով են գոյանում քաղցրահամ ջրի պաշարները ցամաքի վրա: Եթե չլիներ գոլորշացումը, ապա արագ կսպառվեր քաղց­րահամ ջուրը, և կյանքը գոյություն չէր ունենա:

Քեֆ անողին քեֆ չի պակսիլ

0

Posted by mananaghazaryan | Posted in Մայրենի | Posted on 9 марта, 2022

  1. Ինչ հրամայեց թագավորը այս անգամ։
  2. Ինչպես Հասանը գումար վաստակեց։
  3. Ինչ բնավորություն ուներ թագավորը։
  4. Ինչպես կվերնագրես այս հատվածը։
Перейти к верхней панели