Վիրավոր առյուծն ու կրիան

0

Posted by mananaghazaryan | Posted in Մայրենի | Posted on 6 сентября, 2021

Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծն ու կրիան»

Իր մոտալուտ մահն զգալով՝ առյուծը մռնչում էր ցավից, երբ սողեսող մոտեցավ կրիան ու հարցրեց.
-Ի՞նչդ է ցավում:
-Որսորդի գնդակն է դիպել ինձ, — պատասխանեց առյուծը:
Կրիան սաստիկ զայրացավ, ասաց.
-Օր ու արև չտեսնեն այդպիսի մարդիկ, որոնք ձեռք են բարձրացնում երկնային այնպիսի մեծ արարածների վրա, ինչպիսին ենք ես և դու:
-Քույրի՛կ,- ասաց առյուծը, ներողամիտ եղիր, բայց պետք է քեզ ասեմ, թե այն վերքը, որ հասցրել է ինձ որսորդը, շատ ավելի քիչ ցավ է պատճառում ինձ, քան քո խոսքերը:
Այս ասելուց հետո առյուծն անմիջապես շունչը փչեց:

  1. Բացատրի՛ր հետևյալ արտահայտությունները.
    ներողամիտ եղիր-կներեք
    մոտալուտ մահը-մոտակա մահը
    օր ու արև չտեսնել-լավ կյանք չունենան
    ցավ պատճառել-ցավացնել
    ձեռք բարձրացնել ինչ-որ մեկի վրա-հարվածել
    վերք հասցնել-վիրավորել
    շունչը փչել- մահանալ
  2. Ինչո՞ւ կրիայի խոսքերը մեծ ցավ պատճառեցին առյուծին: Քանի որ կրիան փորձեց իրեն համեմատել առյուծի հետ, դա առյուծին ավելի շատ ցավ պատճառեց:
  3. Մեկ բառով բնութագրի՛ր՝ առյուծին, կրիային: Առյուծը հպառտ էր, իսկ կրիան մեծամիտ էր:
  4. Ի՞նչ սովորեցիր այս առակից:

Write a comment

Перейти к верхней панели