Վանի աշխարհակալ տերությունը

0

Posted by mananaghazaryan | Posted in Պատմություն | Posted on 31 января, 2024

1. Ինչպե՞ս է բնորոշում Արգիշտի 1-ին Ասորեստանի զորքերի գերագույն հրամանատարը։

սորեստանյան երբեմնի հզոր տերությունը սարսափի մեջ էր։ Դրա մասիվ է վկայում նրա զորքերի գերագույն հրամանատարի խոստովանությունը:

2.Ներկայացրեք Վանի տերության սահմանները Արգիշտի 1-ի օրոք։

Արգիշտի 1-ի աշխարհակալության մասին մեր տեղեկությունները՝ տեսնում ենք, որ նրա գերիշխանությունը տարածվել է բուն թագավորության սահմաններից շատ հեռու՝ մինչև Փոքր Ասիա և Պարսից ծոց (Բաբելոնիան ներառյալ)։ 

3․ Ի՞նչ կարևոր հենակետ-քաղաքներ կառուցեց Արգիշտի 1-ը, պետության հյուսիսում։ Ո՞ր թվականին է հիմնել Արգիշտիխինիլին։

Արգիշտի 1-ը հիմնադրեց բազմաթիվ նոր բնակավայրեր։ Դրանցից նշանավոր էր Էրեբունին (Ք․ա․ 782)՝ հետագայում Հայաստանի մայրաքաղաք Երևանը։ Դրանից վեց տարի անց Արարատյան դաշտում արքան հիմնեց նոր քաղաք-ամրոց՝ Արգիշտիխինիլին (հին մայրաքաղաք Արմավիրի հարևանությամբ)։ Արգիշտիխինիլին հիմվել է 788 թ:
4․ Մինչև ո՞ւր էին ձգվում Արգիշտի 1-ի քաղաքական ազդեցության ոլորտները։

Արգիշտի-1 քաղաքական ազդեցության ոլորտները ձգվել են մինչև Հյուսիսային Կովկաս և Զագրոսի կենտրոնական շրջաններ։
5․ Ի՞նչ ընդգրկում ուներ Վանի տերությունը Սարդուրի 2-ի օրոք։

Նրա գահակալման շրջանում Վանի տերությունն ունեցել է տարածքային ամենամեծ աճը։
6․ Համեմատեք Արգիշտի 1-ի և Սարդուրի 2-ի նվաճումները։

Արգիշտի 1

Արգիշի առաջինի օրոք Վանի թագավորության ազդեցությունը հասնում էր մինչև իր սահմաններից դուրս: Արգիշտին իր մի արշավանքի ժամանակ գրավեց Բաբելոնը և երեք կողմից շրջափակեց Ասորեստանը: Արգիշին հիմնեց Էրեբունին, որը հիմա Հայաստանի մայրաքաղաք Երևանն է: Դրանից վեց տարի անց Արարատյան դաշտում արքան հիմնեց նոր քաղաք-ամրոց՝ Արգիշտիխինիլին:

Սարդուրի 2

Նրա գահակալման շրջանում Վանի տերությունն ունեցել է տարածքային ամենամեծ աճը։ Հյուսիսում նրա տիրապետությունը հասնում էր Սև ծով՝ ներառյալ Կուլխա (Կոլխիդա) երկիրը։ Տերության հյուսիսարևելյան սահմանը հասնում էր Կուր գետին․ առաջին անգամ սեպագիր արձանագրություններում Արցախը (Ուրտեխի անվամբ) հիշատակում է Սարդուրի 2-ը։ Արևելքում տերության սահմանը հասնում էր Կասպից ծով, իսկ արևմուտքում՝ Փոքր Ասիա։ Սարդուրի 2-ը հարավում վերագրավեց Բաբելոնիան՝ ամրապնդելով սահմանը մինչև Պարսից ծոց, իսկ հարավ-արևմուտքում տիրեց Դամասկոսի թագավորությանը։ Ձորս ծովերի միջը ստեղծվում է հզոր մի տերություն։

Write a comment

Перейти к верхней панели