Ածական 4-6

0

Posted by mananaghazaryan | Posted in Մայրենի | Posted on 2 февраля, 2023

Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ:

Ա. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր:

Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար, ավելի բարձր:

Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ, ամենից երկար, ամենից բարձր:

Այս խմբերում , համեմատում են բառերը։

5. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:

Օրինակ՝ ամենից լավ — ամենալավ, լավագույն

ամենամեծ — ամենից մեծ, մեծագույն

փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքր

Ամենավատ-ամենից վատ, վատագույն,   գեղեցկագույն-ամենագեղեցիկ, ամենից գեղեցիկ,   բարձրագույն-ամենաբարձր, ամենից բարձր,   ամենաազնիվ-ամենից ազնիվ, ազնվագույն,   ամենից հզոր-ամենահզոր, հզորագույն,  ամենից ահեղ-ամենա ահեղ,   համեստագույն-ամենից համեստ, ամենահամեստ,   ամենահին-ամենից հին, հնագույն,   ամենից ծանր- ամենածանր, ծանրագույն,   ամենալուրջ-ամենից լուրջ, լրջագույն,    ամենից խոշոր-ամենախոշոր, խոշորագույն:

6․ Ընդգծված բառերը (գերադրական աստիճանի ածականները) փոխարինի՛ր հոմանիշ ձևերով:

Հայաստանի ամենամեծ քաղաքը Երևանն է: — Հայաստանի ամենից մեծ քաղաքը Երևանն է: Հայաստանի մեծագույն քաղաքը Երևանն է:

Ամենահին/հնագույն/ բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիայում է հայտնաբերվել: Աշխարհի ամենալայն/ամենից լայն/ ծառուղին և ամենաերկար/ամենից երկար/ փողոցը Բուենոս Այրեսում են: Մեր մոլորակի վրա հանդիպող ամենից հազվադեպ/ամենահազվադեպ/ հիվանդությունը «կուրու» կամ ծիծաղի հիվանդություն է կոչվում: (Մինչև այժմ դա միայն Նոր Գվինեայում է նկատվել: Հիվանդացածներից ոչ մեկը չի փրկվել): Ամենից թանկ/ամենաթանկ/ գիրքը 1455 թ. Գուտեմբերգի (առաջին տպագրիչն է) տպագրած «Աստվածաշունչն» է, որի մեկ օրինակի համար 1926 թ. երեսունհինգ հազար դոլար են վճարել:

Write a comment

Перейти к верхней панели